Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար

Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար
03.02.2015 | 12:27

Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը: Հավաքը կրում էր «Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը», որին մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ:

Եռօրյա հավաքի ընթացքում իրականացվել են մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ:
Կոնսերվատորիայի բարձր կուրսեցիների կողմից անցկացվել են բաց դասեր, որոնք նվիրված էին հայ մեծանուն կոմպոզիտորներին, երաժշտագետներին, ինչպես նաև օպերային արվեստին և նրա զարգացմանը:
Ուսանողները դիտեցին հատվածներ օպերային ներկայացումներից հայ մեծանուն դերասանների կատարումներով և տեղի ունեցան անմիջական քննարկումներ:
«Ակնկալում ենք, որ երիտասարդները էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն հայ երաժշտության վերաբերյալ, ինչն էլ, հուսով եմ, լավ կանդրադառնա հայ մշակույթի զարգացման վրա»,-նշեց ԵՊԿ ՈՒԽ նախագահ Խաչիկ Բեկյանը:
Ծրագրի վերջին օրը երիտասարդները այցելեցինԿեչառիսի վանական համալիր և ճոպանուղի:

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ